Լուրեր

Ամփոփվեցին ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների արդյունքները30.04.2013

Ամփոփվեցին ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների արդյունքները

Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ամփոփեցին ապրիլի 22-26-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների արդյունքները, որին ՀՀ ԱԺ պատվիրակությունից մասնակցել են Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Զարուհի Փոստանջյանը: ... ավելին →

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ Ռոթ սեմինարին30.04.2013

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ Ռոթ սեմինարին

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մասնակցում են ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ սեմինարին: Հայաստանի պատվիրակությունն ապրիլի 29-ին մասնակցել է «Հարավային Կովկաս եւ Եվրաատլանտյան ինտեգրում» խորագրով առաջին նիստին: Ադրբեջանական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի սաներին30.04.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի սաներին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 30-ին հանդիպեց Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շնորհիվ 2008 թ.-ից ի վեր պարբերական դարձած՝ աշակերտների եւ ուսանողների այցը խորհրդարան: Այն մի կողմից պատանիներին եւ երիտասարդներին է հնարավորություն ընձեռում ծանոթանալ երկրի օրենսդիր մարմնի աշխատանքին ու պատգամավորներին, մյուս կողմից խորհրդարանի ղեկավարությունն է լսում երիտասարդներին հուզող... ավելին →

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը30.04.2013

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկությունների ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նիստին ներկա Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին: Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության հեղինակած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու... ավելին →

ԱՄՀ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ իրականացվող ծրագրի արդյունքները30.04.2013

ԱՄՀ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ իրականացվող ծրագրի արդյունքները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Հիմնադրամի ներկայացուցիչները նախ շնորհավորել են Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Անդրադառնալով 2010 թ. հունիսից մեկնարկած և այս տարվա սեպտեմբերին ավարտվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող... ավելին →

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ30.04.2013

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

 Շնորհավորելով իր հայաստանցի գործընկերոջը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանն իր ուղերձում ասում է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել: Մեր... ավելին →