Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 43 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

21.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ43 ս/կ հաշվետու ժողովը:
Թիվ 43 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 66 անդամներից 54-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Հովհաննիսյանը : Ժողովին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 43 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 43 սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց թիվ 43 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Գագիկ Հովհաննիսյանին : Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Գագիկ Հովհաննիսյանը ընտրվեց թիվ 43 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Երվանդ Մխիթարյանը և Ալեքսան Գևորգյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 43 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Երվանդ Մխիթարյանը և Ալեքսան Գևորգյանը:Երրորդ հարցի շրջանակներում Վաչագան Մուրադյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Դավիթ Օհանյանին և Գագիկ Հովհաննիսյանին:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Դավիթ Օհանյանի և Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունները` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:
Չորրորդ հարցի շրջանակներում Գագիկ Հովհաննիսյանը խոսեց թիվ 43 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

 

← Վերադառնալ ցուցակին