Լուրեր

Տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը08.10.2014

Տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը

 Հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների: Հայկական երաժշտության բնագավառում ունեցած վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար ավագանին քվեարկությամբ որոշել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է07.10.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ... ավելին →

Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերկառուցման աշխատանքներն ավարտական փուլում են07.10.2014

Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերկառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

 Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է այգու շինհրապարակ: 2014թ. համալիր բարեկարգման ծրագրով շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ համաձայն նախագծի՝ տարածքի 5976 քմ-ն արդեն... ավելին →

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան07.10.2014

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան

 Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը: Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել... ավելին →

Նոյեմբերի 8-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր06.10.2014

Նոյեմբերի 8-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

 «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական աջակցության ծրագիրը: Սեպտեմբերի 30-ից մինչ օրս նախատեսված 2796 ընտանիքներից արդեն աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մինչև... ավելին →

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը06.10.2014

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ տոնական օրվա կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլորը հպարտ են մեր ազգային ճարտարապետական ժառանգությամբ, որին բնորոշ են զարգացման բարձր մակարդակ, գեղարվեստական հարուստ ավանդույթներ և ազգային ինքնատիպություն: Վարչապետի խոսքով՝ հայկական... ավելին →