Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի Շ/Կ Եղեգնաձոր 2 սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի Շ/Կ Եղեգնաձոր 2 սկզբնական կազմակերպության ժողով:


Օրակարգում.
1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվություն,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Առաջին հարցի կապակցությամբ հանդես եկավ Ս/Կ նախագահ Վահիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով կատարած աշխատանքների հաշվետվություն:
Սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Վահիկ Գրիգորյանը, տեղակալներ ընտրվեցին Թագուհի Նազարյանը և Խաչիկ Ասլանյանը:
ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակ ընտրվեց Անահիտ Կարապետյանը:
Այլ հարցերի շրջանակում ամփոփվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
 

← Վերադառնալ ցուցակին