Լուրեր

Դպրոցականները հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ23.05.2013

Դպրոցականները հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ

Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 23-ին հանդիպեց Երիտասարդական նվաճումներ ՀԿ «Իրավական իրազեկման դպրոցական ակումբներ» ծրագրով Երեւանի 10 ավագ դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Դպրոցականները մինչ այդ խորհրդարանում ներկա էին կառավարության ծրագրի քննարկմանը: Հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դպրոցականներին ներկայացրեց օրենսդիր մարմնի գործունեությունը, 12 մշտական... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում23.05.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ և խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու և մեր ծրագիրն ինչպիսի Հայաստան է կերտելու: ... ավելին →

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը23.05.2013

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Երևանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցել է 8-12-րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381-ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների։ Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգևներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է... ավելին →

Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ23.05.2013

Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ

Ազգային ժողովում մայիսի 23-ին շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը: Մինչ մտքերի փոխանակությանն անցնելը ՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ԱԺ նիստին ներկա «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ ծրագրում ընդգրկված Երեւանի 10 ավագ դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող կիսել այս ծրագրի... ավելին →

Քննարկում Ազգային ժողովում23.05.2013

Քննարկում Ազգային ժողովում

Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում անդրադարձավ գազի ներկրման գնի ձեւավորմանը՝ զուգահեռներ անցկացնելով միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ եւ տեղեկացնելով, որ գազի գինը ամբողջ աշխարհում թանկացման միտում ունի: Նա զեկուցեց նաեւ, որ ռուսական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպանին23.05.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպանին

Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերությունները գրանցել են աննախադեպ զարգացում, ինչի շնորհիվ երկու երկրների միջեւ ձեւավորվել է բարեկամ երկրներին բնորոշ խորը փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ... ավելին →