Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ12.05.2015

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները` նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ «Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը12.05.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում, ուստի անհրաժեշտ է... ավելին →

ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով կիրականացվի արտաքին լուսավորության ծրագիր11.05.2015

ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով կիրականացվի արտաքին լուսավորության ծրագիր

 Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության» վարկային ծրագիրը, նաև` վերոնշյալ ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին: ՎԶԵԲ նախագահի հետ սույն ծրագրի աջակցության համաձայնագիրը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ծրագրի համաձայնագիրը՝ «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն... ավելին →

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր11.05.2015

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում և նշել, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում էլ ներկայում քննարկվում... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ09.05.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

 Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ, մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր է, կրկնակի տոն, որի առիթով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս: 70 տարի առաջ մեր պապերն իրենց սխրանքով հերթական անգամ փաստեցին, որ ոչ ոք և ոչինչ չի կարող հաղթել սեփական հայրենիքը պաշտպանող, հարազատ տան, օջախի պաշտպանության համար մարտնչող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում խաղաղասեր հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ միշտ պատրաստ է անողոք պայքար... ավելին →

Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին09.05.2015

Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Միջոցառումների մասնակիցները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և... ավելին →