Լուրեր

Նորոգվում ու հիմնանորոգվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախները09.12.2013

Նորոգվում ու հիմնանորոգվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախները

 Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ավարտվել են թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Այսպիսով, ամբողջությամբ լուծվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով տեղային ջեռուցման համակարգ է անցկացվել նաև Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտվել են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացն... ավելին →

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները  09.12.2013

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

 Մայրաքաղաքում դեկտեմբերի 8 ին տեղացած առաջին ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից ևեթ սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Գործընթացը շարունակվել է նաև գիշերային ժամերին: ... ավելին →

Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել՝ ապահովել պատշաճ սպասարկում  09.12.2013

Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել՝ ապահովել պատշաճ սպասարկում

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու և անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաև գիշերային ժամերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական... ավելին →

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը09.12.2013

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել է Երևանի Արշակունյաց պողոտայի 1 կմ 280 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների նախագիծը: ավելին →

ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը07.12.2013

ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն իրենց աշխատանքային շաբաթ օրը հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ... ավելին →

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին են ներկայացրել և նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը06.12.2013

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին են ներկայացրել և նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը

 Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը... ավելին →