Լուրեր

«Փաշինյանը փորձում է նսեմացնել Արցախյան շարժումը».Էդուարդ Շարմազանով

19.04.2019

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական և պետական գործիչ, զիջում է և՛Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, համոզմունք հայտնելով, որ որ իր գաղափարախոսության բացակայությամբ, փորձառությամբ Նիկոլ Փաշինյանը չի կարող լնել երրի առաջնորդ:

 
«Օրինակ ես միշտ ձգտել եմ սովորել Վահան Հովհաննիսյանից, Արտաշես Թումանյանից, Յուրի Բախշյանից, Ալբերտ Բազեյանից, Տիգրան Թորոսյանից, ովքեր եղել են ԱԺ փոխխոսնակ: Ես փորձել եմ հասնել նրանց մակարդակին: Իսկ Նիկոլ Փաշինյանն, ով կապ չունի Արցախյան ազատամարտի հետ, ի տարբերություն նախորդների, իր կյանքում որևէ համազգային, համապետական բան չի արել, դրա համար եկել է ու իր դըմփ- դըմփ –հու-ի ի հեղաշրջումը փորձում է հավասարեցնել Սարդարապատին կամ Արցախյան ազատամարտին»,-նշեց Շարմազանովը:
 
Շարամզանովը նաեւ նշեց, որ րի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60- ամյակը. «Ուղերձ չի եղել, լսե՞լ եք: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը, փոխարեն ձգտի հասնել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վազգեն Սարգսյանի մակարդակին, փորձում է նսեմացնել Արցախյան շարժումը: Այսօր Արցախյան ազատամարտի հերոսները ձերբակալված են, սա խայտառակություն է: Ադրբեջանում ցնծություն է, որ Քոչարյանը ձերբակալվել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:  Նրանք հերոսներ են: Նիկոլ Փաշինյանը, նոր իշխանություններ, որքան էլ նոր ու հին Հայաստան անեն, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու»:
 
news.am

← Վերադառնալ ցուցակին