Լուրեր

«Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ինչո՞ւ գազը թանկացավ». Էդուարդ Շարմազանով

19.04.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել:

 
«Եթե հայ-ռուսական հարաբերությունները այդքան փայլուն են, ապա ինչո՞ւ գազը թանկացավ,-նկատեց Էդուարդ Շարմազանովն ու շարունակեց:- Եթե հայ-ռուսական հարաբերությունները շատ փայլուն են, ինչո՞ւ են Փաշինյանի խմբակցության ներկայացուցիչները հարց բարձրացնում՝ ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակումը Հայաստանում համարել ոչ նպատակահարմար: Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցները չպաշտպանեցին Հայաստանի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և այդպես շարունակ»:
 
ՀՀԿ ներկայացուցիչը նաև շեշտեց, որ եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ապա ինչո՞ւ վերջին 1 տարվա ընթացքում ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ոչ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական այցեր չեն եղել:
 
«Փայլունը կենացներով չէ, փայլունը՝ արդյունքներով է»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
 
 armeniasputnik.am

← Վերադառնալ ցուցակին