Լուրեր

«Ցեղասպանություն վերապրած ժողովրդի վարչապետը գնա ապրիլին ԵԽԽՎ ու իրա դըմփ-դըմփ-հու-ից խոսա՞».Էդուրադ Շարմազանով

19.04.2019

Ներկայիս իշխանությունները տապալում են երկրի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը:

 
Շարմազանովը հիշեցրեց, որ անցած տարվա օգոստոսի 17-ին Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել: «Ես սկզում ուրախացա, բայց հետո հասկացա, որ Փաշինյանը էյֆորիայի մեջ է եղել կամ կատակել է: Եթե հայ-ռուսական հարաբերություններն այդքան փայլուն էին, ապա ինչո՞ւ գազը թանկացավ, ինչո՞ւ են իշխող կուսակցության խմբակցության պատգամավորները հարց բարձրացնում ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակման ոչ նպատակահարմարության մասին, ինչո՞ւ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները չպաշտպանեցին Հայաստանի թեկնածուին ՀԱՊԿ գլավոր քարտուղարի պաշտոնում նշանակումը: Եթե հարաբերություններն այդքան փայլուն են, ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում Փաշինյանի ու Պուտինի փոխադարձ պետական այցեր չեն եղել»,- ասաց Փաշինյանը:
 
 
Անդրադռնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Շարմազանովը նշեց, որ այն արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից է. «Դուք կարող եք պատկերացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ապրիլին ելույթ ունենալ ԵԽԽՎ գլխավոր ամբիոնից Ստրասբուրգում ու որեւէ ստորակետ Հայոց Ցեղասպանության դատապարտման մասին չասել: Սրանից այն կողմ խայտառակությունն էլ ո՞րն է: Ցեղասպանություն վերապրած ժողովրդի վարչապետը գնա ապրիլին Ստրասբուրգ ու իրա դըմփ-դըմփ-հու-ից խոսա՞: Դա աննորմալություն է»:
 
news.am

← Վերադառնալ ցուցակին