Լուրեր

2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են24.12.2013

2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները: Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 - ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 3-ի 1 (երկրորդ և երրորդ շենքերին հարակից) բակը: Նույն ստուգատեսում երկրորդ տեղ է... ավելին →

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ23.12.2013

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ

Դեկտեմբերի 23-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս, առաջին կին-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ ՀՀ այցի կազմակերպման մասին: Տիկին Նաղդալյանը կարեւորեց կին խորհրդարանականների հանդիպումները, ակտիվ շփումները, որոնք ոչ միայն ծանոթություններ են... ավելին →

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է  23.12.2013

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երևանաբնակ զինհաշմանդամներին և նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաև ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների... ավելին →

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն  23.12.2013

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

 Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր... ավելին →

Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը21.12.2013

Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, www.karabakhfacts.com տեղեկատվական կայքի շնորհադեսին և ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին: Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը և կարևորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ... ավելին →

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան21.12.2013

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

 Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը... ավելին →