Լուրեր

Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը08.01.2014

Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի... ավելին →

Տոնական օրերին <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ  08.01.2014

Տոնական օրերին <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ

 Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով: 2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության <<Շտապբուժօգնություն>> ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված: 1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են... ավելին →

Երևանի քաղաքապետի ամանորյա անակնկալը՝ փոքրիկ երևանցիներին30.12.2013

Երևանի քաղաքապետի ամանորյա անակնկալը՝ փոքրիկ երևանցիներին

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը Ամանորին ընդառաջ երևանաբնակ 30-ից ավելի փոքրիկների անակնկալ է մատուցել. նվերները, որոնք երեխաներն իրենց նամակներում խնդրել էին Ձմեռ Պապից, ստացան Ամանորի նախօրեին։ <<Արդեն երկրորդ տարին է, որ փոքրիկ երևանցիների՝ Ձմեռ Պապին հասցեագրած, փոստով ուղարկված նամակները հասնում են Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգ է տարել, որ բոլոր երեխաները ստանան սպասված նվերները։ Ընդ որում, պետք է ընդգծեմ, որ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ30.12.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

 Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր... ավելին →

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին30.12.2013

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հրեշավոր դաժանության և ցինիկ բնույթի այդ բռնության գործողությունները, որոնք կատարվել... ավելին →

Վարչապետն այցելել է զորամաս և շնորհավորել զինվորներին առաջիկա տոների կապակցությամբ30.12.2013

Վարչապետն այցելել է զորամաս և շնորհավորել զինվորներին առաջիկա տոների կապակցությամբ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների... ավելին →