Երիտասարդական ոլորտային ստորաբաժանում
Խորհրդի նախագահ`
Հայկ Մամիջանյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հիմնադրվել է 1991թ.:
Իր գործունեության ընթացքում ՀՀԿ ԵԿ-ն առաջնորդվում է ՀՀԿ ծրագրերով և կանոնադրությամբ:
Աշխատանքի հիմնական ուղղություններն են`
- ՀՀԿ գաղափարախոսության տարածում:
- Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակություն:
- Երիտասարդության շրջանում հայկական հոգևոր, մշակութային և պատմական արժեքների քարոզչություն:
- Երիտասարդության և ուսանողության շահերի պաշտպանություն:
- Երիտասարդական և ուսանողական հիմնախնդիրների վերհանում և լուծում:
- Ժողովրդավարական, քաղաքացիական, ազգային հասարակության կառուցման օժանդակում:
- Համագործակցություն ՀՀ, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի, ինչպես նաև միջազգային երիտասարդական գործող կազմակերպությունների հետ:
ՀՀԿ ԵԿ-ն անդամ է`
- Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ)
- Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (Democratic Youth Community of Europe-DEMYC)
ՀՀԿ ԵԿ-ն համագործակցում է Չինաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական կազմակերպության, ՌԴ «Միասնական Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության ևԵԺԿ երիտասարդական կազմակերպության հետ: ՀՀԿ ԵԿ-ն ակտիվորեն համագործակցում է նաև հայաստանյան մի շարք կուսակցությունների երիտասարդական կառույցների, ինչպես նաև` հասարակական կազմակերպությունների հետ:
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության աշխատանքները համակարգող մարմնը խորհուրդն է, որը բաղկացած է 10 անդամներից:
Խորհրդի անդամներն են`
- Հայկ Մամիջանյան
- Հասմիկ Ափյան
- Տարոն Պարսամյան
E-mail: taronparsamyan@gmail.com - Թադևոսյան Նարեկ
- Վահե Մովսիսյան
E-mail: vdarmanian@mail.ru - Լիլիթ Բեգլարյան
E-mail: lilbeglaryan@yahoo.com - Ավետիսյան Էդուարդ
- Իշխանյան Շուշանիկ
- Հակոբյան Աննա
- Սարգսյան Վարդուհի
- Վարդանյան Տիգրան