Կանանց ոլորտային ստորաբաժանում
Խորհրդի նախագահ`
Կարինե Աճեմյան
ՀՀԿ կանանց ոլորտային ստորաբաժանման աշխատանքները կազմակերպող, համակարգող մարմինը Կանանց խորհուրդն է, որը հիմնադրվել է 2001թ.։ Կանանց խորհուրդը գործում է ՀՀԿ կանոնադրության հիման վրա:
Համագործակցելով կուսակցության բոլոր կառույցների հետ՝ Կանանց խորհուրդը ծրագրում և կատարում է իր աշխատանքները`
- ՀՀԿ գաղափարախոսության, կանոնադրական խնդիրների և ծրագրերի կատարման և քարոզչության ուղղությամբ.
- Հայկական հոգևոր, մշակութային և պատմական արժեքների քարոզչության ուղղությամբ՝ ելնելով Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից.
- Կանանց, ընտանիքի, մայրության և մանկության բազմապիսի հիմնախնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ, ելնելով յուրաքանչյուր անհատի, ընտանիքի, հետևաբար և Ազգի արժանավայել կեցությունն ապահովելու հրամայականից.
- Ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հայոց պետականության ամրապնդմանը նպաստելու ուղղությամբ:
Կանանց խորհուրդը բաղկացած է 12 անդամներից`
- Աճեմյան Կարինե - ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր,
- Ալեքսանյան Աննա
- Բաղդասարյան Ջեմմա - ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր
- Գասպարյան Գայանե- ՀՊԱՀ մագիստրատուրայի բաժնի վարիչ, ագր.գիտ.թեկնածուտնօրեն, Գավառի կանանց մարզային խորհրդի նախագահ
- Գրիգորյան Աննա
- Դանիելյան Վարսիկ
- Եսայան Մարգարիտ - ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր
- Խուլյան Լուսինե
- Ղարիբյան Սոնա
- Նավասարդյան Անուշ
- Պետրոսյան Շուշան - ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր
- Սուքիասյան Գոհար
Կանանց խորհրդի կազմում գործում են կազմակերպչական, գաղափարաքարոզչական, մշակութային, կրթական, սոցիալական հարցերի, առողջապահության, կանանց ձեռներեցության, հասարակության մեջ կանանց դերի բարձրացման հանձնաժողովները: