Լուրեր

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ասուլիսը խորհրդարանում27.07.2012

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ասուլիսը խորհրդարանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հուլիսի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց Ուկրաինա կատարած այցից: Պարոն Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների խորհրդի պատվիրակության կազմում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, Ղրիմում մասնակցել «Սուրբ խաչ» հայկական ազգագրական փառատոնին: Յալթայում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորը հետաքրքրվել է, թե 2013... ավելին →

Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ.Օլիմպիական խաղերի բացմանը27.07.2012

Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ.Օլիմպիական խաղերի բացմանը

 Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ին մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը: Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: ավելին →

Ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը26.07.2012

Ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրը, սահմանել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ, իսկ փորձնական ծրագիրը կիրականացվի Արարատի մարզում։ Փոփոխություն և... ավելին →

Շարունակվում են մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման և նոր ջրային ավազանների ստեղծման աշխատանքները 26.07.2012

Շարունակվում են մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման և նոր ջրային ավազանների ստեղծման աշխատանքները

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, <<ՎՏԲ-Հայաստան>> բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով:Մաքուր և խնամված հանգստի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցներին26.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցներին

 Սիրելի՛ մարզիկներ և մարզիչներ, Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին: Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին26.07.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին: Հանրապետության նախագահը և Սեմ Սիմոնյանը զրուցել են մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի, այդ թվում՝ Երևանում շուրջ մեկ տարի հաջողությամբ գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի և հիմնադրամի հետագա ծրագրերի մասին: Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահին... ավելին →