Լուրեր

<<Հայաստանի Փոքրիկ Երգիչները>> հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին

13.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500-ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:Ողջունելով և շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին հաջող ելույթների և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ երեխաները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններն ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի և Երևանի պատիվը:Ի հիշատակ հանդիպման՝ <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգչախմբի սաները լուսանկարվել են քաղաքապետի հետ ու ստացել հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին