Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը06.09.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստին: «Մենք կարևոր նշանակություն ենք տալիս երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է... ավելին →

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում06.09.2012

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է ապահովել... ավելին →

ՀՀԿ Կանանց խորհուրդը դատապարտում է Հունգարիայի քայլը05.09.2012

ՀՀԿ Կանանց խորհուրդը դատապարտում է Հունգարիայի քայլը

Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց… Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական եւ անհատական արգելքների, միավորում են համընդհանուր արժեքները, որոնք մարդասիրական աշխարհայացքի սկզբունքների մարմնավորումն են եւ տարածվում են ոչ միայն յուրայինների, այլեւ բոլոր մարդկանց վրա:Այսօր տեղի ունեցած այս ոճրագործությունը լուրջ սպառնալիք է այդ արժեքների եւ... ավելին →

ՌԱԿ դիվանի անդամները կառավարության ղեկավարին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը05.09.2012

ՌԱԿ դիվանի անդամները կառավարության ղեկավարին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: «Ուրախ եմ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն սկսել է վերամիավորման և ուժերի համախմբման գործընթաց: ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի մեր ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ, համախմբված, որովհետև դա հայ ժողովրդի ինքնակազմակերպման կարևորագույն միջոցներից մեկն է: Ավանդական կուսակցությունների... ավելին →

Վարչապետն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրենին05.09.2012

Վարչապետն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսին: «Intel-ի համար Հայաստանում կան բուռն գործունեություն ծավալելու լավ նախապայմաններ և մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցությանը»,- ասել է վարչապետը: Քրիշթիան Մորալեսը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերը և նշել, որ Intel-ը շահագրգռված է մեր երկրում իր գործունեությունն ընդլայնել: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Intel-ի կողմից... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին05.09.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում: Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները, թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: Հարաբերությունների... ավելին →