Լուրեր
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Նա շնորհավորել է շարքերը համալրած նոր պատգամավորներին և շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար: Առաջին հարցով... ավելին →
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա մեր օրակարգային հարցերը կսկսենք Վաչե Տերտերյանի հարցերից, որովհետև նա պետք է զբաղվի սիրիահայ երեխաների ընդունման գործով։ Այսօր մեր առաջին ինքնաթիռն ենք ուղարկել Դամասկոս, որտեղից մենք շուրջ 120 երեխա հրավիրել ենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց ամառային հանգիստը մեր ճամբարում։ Կառավարության նախորդ նիստի օրակարգում ընդգրկված էր այս հարցը, մենք պետական բյուջեից հատկացրեցինք միջոցներ։ Երևի ճիշտ կլինի, պարոն Տերտերյան,... ավելին →
Սիրիահայ երեխաները կհանգստանան Հայաստանում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի սկզբում վարչապետը տեղեկացրել է, որ այսօր Երևան է տեղափոխվում սիրիահայ երեխաների առաջին խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։ Ծրագրի մանրամասները կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարարը։ ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, 2012 թ. գործունեության... ավելին →
Կայացել է քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի առաջին նիստը
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 19 բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,... ավելին →
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ:Ավան-Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը ևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով,... ավելին →
Հայաստան-Ռուսաստան միջկառավարական նոր հանձնաժողովի առաջին նիստը կանցկացվի աշնանը
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինը հայտարարել է, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նոր հանձնաժողովը կազմավորվել է, որի առաջին նիստը կանցկացվի ընթացիկ տարվա աշնանը: «Աշնանը ծրագրվել է հայ և ռուս գործընկերների հանդիպումը: Նրանց առջև ծառացած է հստակ խնդիր`կազմել մինչև 2020 թվականը երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը»,- ասել է Պուտինը: Նրա... ավելին →