Լուրեր

Պարգևատրվել են "Գեղեցիկ Երևան" մրցույթի հաղթողները15.03.2012

Պարգևատրվել են "Գեղեցիկ Երևան" մրցույթի հաղթողները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 15-ին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական հանձնաժողովի համակարգող, զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և «Գեղեցիկ Երևան» մրցույթի հաղթողների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի միջև լայնածավալ և արդյունավետ համագործակցությունն ու կարևորել ներկայում իրականացվող ծրագրերի շարունակականությունը: «Համոզված եմ, որ մենք... ավելին →

ԱԺ-ում քննարկվել է "Գովազդի մասին ՀՀ օրենքում" լրացումներ կատարելու մասին օրինագիծը15.03.2012

ԱԺ-ում քննարկվել է "Գովազդի մասին ՀՀ օրենքում" լրացումներ կատարելու մասին օրինագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ մարտի 15-ին քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Վի Սոն Լակը15.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Վի Սոն Լակը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Վի Սոն Լակը: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր փորձն ու կարողությունները դեսպան Վի Սոն Լակը լավագույնս կօգտագործի Հայաստանի և Կորեայի միջև հարաբերությունների խորացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հատկապես վերջին տարիներին ակտիվացած հայ-կորեական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի... ավելին →

Կիրականացվի "ՀԻՆ ԵՐԵՎԱՆ" քաղաքաշինական ծրագիրը15.03.2012

Կիրականացվի "ՀԻՆ ԵՐԵՎԱՆ" քաղաքաշինական ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ների, «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Ե. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Կնքվող... ավելին →

ՌԴ-ն շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման գործում14.03.2012

ՌԴ-ն շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման գործում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է: Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը կշարունակեն ակտիվ ջանքեր գործադրել այդ հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է նա: Մատվիենկոն ընդգծել է, որ հիմնական խնդիրը հակամարտության խաղաղ կարգավորումն է, բռնության բացառումը: ... ավելին →

Հայաստանյան բուհերում սովորող շուրջ երկու հարյուր ուսանողներ ստացան միանվագ կրթաթոշակ14.03.2012

Հայաստանյան բուհերում սովորող շուրջ երկու հարյուր ուսանողներ ստացան միանվագ կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Նախագահի աշխատակաղմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի գրասենյակի տնօրեն Արտակ Ճաղարյանը մարտի 14-ին մի շարք ուսանողների տրամադրեցին միանվագ դրամական աջակցություն` յուրաքանչյուրին երկու հարյուր հազար դրամի չափով: Դրամական աջակցություն ստացած երկու հարյուրից ավելի ուսանողները Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր սովորում են հայաստանյան բուհերում եւ ունեն բարձր... ավելին →