Լուրեր

Ազգի ու պետության շահի նվիրյալը25.03.2012

Ազգի ու պետության շահի նվիրյալը

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան հինգերորդ տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո'չ պաշտոնը եւ ո'չ էլ ճանաչումը: Պատգամում էր` ամեն ինչ անել պետության հզորացման համար եւ այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա ու իր լուման ներդնի պետության զարգացման գործում։ Երազում էր, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, եւ իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ: Նժդեհյան պատգամներն էին, որ նրան... ավելին →

Հիշատակի տուրք պանթեոնում25.03.2012

Հիշատակի տուրք պանթեոնում

Հինգ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը, ով թողեց քաղաքական գործունեության և երկիրը կառավարելու մի այնպիսի ձեռագիր, որից դեռ շատ բան կսովորեն ներկա և գալիք սերունդները: ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության և Հանրապետական կուսակցության ակտիվի ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: ... ավելին →

Ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի դպրոցականներն այցելել են «Չարենցի կամար» 25.03.2012

Ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի դպրոցականներն այցելել են «Չարենցի կամար»

Երջանկահիշատակ վարչապետ, Անդրանիկ Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի, մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ տարբեր դասարանների աշակերտներ ի նշան հարգանքի նախ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ապա «Չարենցի կամար» հուշարձան: Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կենդանության օրոք հաճախ է այցելել հուշարձան `... ավելին →

Հանրապետության Նախագահը  շրջայց է կատարել Երեվան քաղաքում24.03.2012

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Երեվան քաղաքում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երևան քաղաքում: Հանրապետության ղեկավարը նախ այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում: Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին: ... ավելին →

ՀՀ Նախագահը կմեկնի Կորեա եւ Սինգապուր24.03.2012

ՀՀ Նախագահը կմեկնի Կորեա եւ Սինգապուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին մեր երկրի ղեկավարը կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին: Այնուհետև Նախագահը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:  ավելին →

«Standard & Poors». Նավթի գների անկումն Ադրբեջանին խոցելի են դարձրել24.03.2012

«Standard & Poors». Նավթի գների անկումն Ադրբեջանին խոցելի են դարձրել

Ադրբեջանը` նավթի գների իջեցման պատճառով շարունակում է մնալ խոցելի երկիր: Այս մասին հղում անելով «Standard & Poors» միջազգային վարկանիշային գործակալության զեկույցի արդյունքներին` հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը: «Standard & Poors»-ի փորձագետների կարծիքով, սույն գործընթացների վառ ապացույցն է 2009 թ. նավթի գների անկումը և դրան հետևած գործընթացները: Աղբյուրի փոխանցմամբ, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում նավթի արդյունահատման... ավելին →