Լուրեր

Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ06.03.2012

Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին Պարո՛ն Նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ... ավելին →

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը06.03.2012

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի` այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալուի բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Դեսպան Նազարյանը նշում է, որ ադրբեջանական կողմը նշված դեպքերի կապակցությամբ բազմիցս կեղծ հայտարարություններ է արել, ու հիշեցնում, որ միջազգային... ավելին →

ՀՀԿ-ն պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել` նոր մարտահրավերներին դիմագրավելու և քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար05.03.2012

ՀՀԿ-ն պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել` նոր մարտահրավերներին դիմագրավելու և քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի մշակման ուղղությամբ քննարկումները մարտի 4-ին շարունակվել են Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում: ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը: Վարչապետը նշել է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ի նպատակն է եղել ամրապնդել պետությունը, ապահովել երկրի անվտանգությունը` հակառակորդին... ավելին →

Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» մեդալով05.03.2012

Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» մեդալով

Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ վարչական համալիրում մարտի 5-ին տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Սպարապետի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ Վարզգես Սարգսյանը մուտքը հայոց պատմության թատերաբեմ այդ բարդ պահին, բխում էր հայ ժողովրդի դարավոր նպատակներից ու իղձերից: ... ավելին →

Գալուստ Սահակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանին05.03.2012

Գալուստ Սահակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մարտի 5-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանի խնդրանքով Սահակյանն անդրադարձել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքի հիմնական ուղղություններին: Նրա գնահատմամբ` օրենսդիր մարմինը պետք է լինի երկրի կայունության հիմնական գործոններից մեկը, եւ այդ առումով ներկա խորհրդարանը... ավելին →

ԱՄՆ-Ն ԻՍՐԱՅԵԼԻՆ. "ԱՅԺՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ"05.03.2012

ԱՄՆ-Ն ԻՍՐԱՅԵԼԻՆ. "ԱՅԺՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ"

ԱՄՆ հորդորել է Իսրայելին զերծ մնալ Իրանի կամ վերջինիս միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժի կիրառումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման` իսրայելա-ամերիկյան հասարակական հարաբերությունների Հանձնաժողովի ամենամյա խորհրդաժողովի ընթացքում, որը կայացավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ նախատեսված բանակցությունների նախօրեին: "Հանուն Իսրայելի անվտանգության, Ամերիկայի անվտանգության, հանուն ողջ աշխարհում խաղաղության` հիմա ուժի կիրառման ժամանակը չէ: Դեռևս ժամանակ կա... ավելին →