Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Թթուջրի սկզբնական կազմակերպության ժողով

01.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Թթուջրի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 115 անդամներից մասնակցում էին 64-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Թթուջրի սկզբնական կազմակերպության նախագահ Վիգեն Սահակյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Վիգեն Սահակյանը: Օրակարգի երրորդ կետի շրջանակում քննարկվեց նաև գյուղի ջրագծի վերանորոգման հետ կապված հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին