Լուրեր

ՀՀԿ 13-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ10.03.2012

ՀՀԿ 13-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթեց “Քեզ համար, Հայաստա'ն” կարգախոսով: Ինչպես միշտ, այս տարիներին ևս, Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության և մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում: Հինգ տարի շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը: Չնայած արտաքին մարտահրավերներին ու ներքին բարդություններին` հետևողական ու դժվար աշխատանքի... ավելին →

ԵԺԿ Նախագահի ուղերձը ՀՀԿ-ին10.03.2012

ԵԺԿ Նախագահի ուղերձը ՀՀԿ-ին

Պարոն Նախագա'հ, հարգարժա'ն Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցութան հարգելի' բարեկամներ, Ինձ համար մեծագույն հաճույք է հղել Ձեզ այս ուղերձը Ձեր կուսակցության անչափ կարևոր համագումարի առթիվ`միաժամանակ հայտնելով ափսոսանքս այսօր Ձեր կողքին չլինելու համար։ Այդ հաճույքն առավել մեծ է, քանզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսուհետ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական մեծ ընտանիքի պաշտոնական անդամն է։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությանն... ավելին →

Տեղեկատվություն ՀՀԿ գործադիր մարմնի նիստից08.03.2012

Տեղեկատվություն ՀՀԿ գործադիր մարմնի նիստից

Սույն թվականի մարտի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվեցին կազմակերպչական և այլ հարցեր: ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում: Գործադիր մարմինը հավանության արժանացրեց` ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին, բ/ համագումարի բանաձևի նախագիծը: Նիստում քննարկվեց ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական... ավելին →

Նիկոլա Սարկոզին հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին08.03.2012

Նիկոլա Սարկոզին հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ` մարտի 7-ին հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Պատրիկ Դեւեջյանը, ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանը, Շառլ Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանը եւ այլ անվանի անձինք: Սարկոզին հանդիպման ընթացքում վերահաստատել է իր հանձնառությունը` Հայոց Ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու վերաբերյալ: Նա ընդգծել է, թե օրինագիծը կներկայացնի նաագահ... ավելին →

ՀՀ նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ07.03.2012

ՀՀ նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր... ավելին →

Լոռու տարածքային կազմակերպությունը համալրում է իր շարքերը նոր կուսակցականներով07.03.2012

Լոռու տարածքային կազմակերպությունը համալրում է իր շարքերը նոր կուսակցականներով

Լոռվա մարզում տեղի ունեցավ հանդիպում ՀՀԿ ակտիվի հետ, որին ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը: Ելույթներով հանդես եկան Գ. Սահակյանը, Ա. Նալբանդյանը, Վ. Բաղդասարյանը` շնորհավորելով ներկաներին կուսակցության շարքերը համալրելու կապակցությամբ` կարևորելով... ավելին →