Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Կոռնիձորի սկզբնական կազմակերպության ժողովը

01.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Կոռնիձոր սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 16 անդամներից մասնակցում էին 15-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Կոռնիձորի սկզբնական կազմակերպության նախագահ Գրավիկ Դանելյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Նելսոն Ոսկանայնի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին