Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Սյունիքի մարզի Ագարակի շրջանային կազմակերպության «Ագարակի Պ/ՄԿ» ՓԲԸ Բաց հանքի սկզբնական կազմակերպության ժողով

01.11.2012


Սույն թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀԿ Սյունիքի մարզի Ագարակի շրջանային կազմակերպության «Ագարակի Պ/ՄԿ» ՓԲԸ բաց հանքի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 31 անդամներից ժողովին մասնակցում էին 26-ը: Ժողովը վարում էր Սյունիքի մարզի Ագարակի շրջանային կազմակերպության «Ագարակի Պ/ՄԿ» ՓԲԸ բաց հանքի սկզբնական կազմակերպության նախագահ Վահե Օհանջանյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Միքայելյանին: 

← Վերադառնալ ցուցակին