Լուրեր

Կոռուպցիայի դեմ պայքարում կկիրառվեն վիրահատական մեթոդներ. վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

01.11.2012

 Հարգելի գործընկերներ,
Հանրապետության նախագահի հետ ես զրույց եմ ունեցել՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ։ Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում,։ Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի։ Վաղը ես հրավիրել եմ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ։ Որպեսզի այս բնագավառում մենք ունենանք հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։ Դրա համար, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ Դավիթ Սարգսյանին առաջարկություններ ներկայացնել այն մասով, թե որ հասարակական կազմակերպությունների հետ եք դուք համագործակցում այս բնագավառում, որպեսզի նրանց նույնպես մասնակից դարձնենք այս քննարկումներին։ Եվ երկրորդը, կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքներում։
Պարոն Սարգսյան, ապահովեք, որպեսզի վաղը և՛ միջազգային կազմակերպությունները, և՛ հասարակական կազմակերպությունները նույնպես մասնակցեն մեր խորհրդակցությանը։

← Վերադառնալ ցուցակին