Լուրեր
Քննարկումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հունիսի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները քննարկումներ անցկացրին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության եւ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ Շվեդիայի ցուցաբերած մեծ ուշադրությունը և կարևորել հայ-շվեդական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման ու խորացման համար: Այս առումով կարևորում ենք Հայաստանում Շվեդիայի... ավելին →
Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Ձևավորված ավանդույթի համաձայն, արդեն յոթերորդ տարին անընդմեջ «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպում «Նարեկացի» արվեստի միությունում: Ծննդյան 63-րդ տարեդարձին նվիրված երեկոն այս անգամ մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմի դիտումով: Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի... ավելին →
Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար: Առաջարկվում է... ավելին →
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: ավելին →
Ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը
Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ 67 կողմ, 40 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Պատգամավորները շարունակեցին քննարկել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում... ավելին →