Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

12.10.2016

2016թ. հոկտեմբերի 12 -ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը կատարած աշխատանքների, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16-րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Սամվել Հովսեփյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ Անուշ Այդինյանը, ով ներկայացրեց գործունեությունը` կատաված աշխատանքները և իրականացված միջոցառումները:


Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները 2015թ. կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Անուշ Այդինյանին, որպես Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ Հայկ Բադալյանին և Տաթևիկ Մելքումյանին, որպես Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:


Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ ընտրեցին և հաստատեցին Հայկ Նավասարդյանի թեկնածությունը, որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Ժողովի մասնակիցները ամփոփեցին նաև 2016 թ. սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
 

← Վերադառնալ ցուցակին