Լուրեր
Քննարկվել են առողջապահության ոլորտում ներդրումային հնարավոր համատեղ ծրագրերին առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ առողջապահության ոլորտին առնչվող մի շարք համատեղ ներդրումային ծրագրերի վերաբերյալ առաջարկներ են քննարկվել «Առողջապահություն և դեղագործություն» EXPO 2014 ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը և ՀՀ-ում ՌԴ առևտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: ... ավելին →
Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ԲՈՒՀ-ի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հրավերով ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Մշակութային միջոցառման շրջանակում ներկաներին երգերի և պարերի իրենց կատարումներով ողջունել են Ռոստովի համալսարանի ուսանողները: Երևանի և Ռոստովի բուհերի ռեկտորներն իրենց... ավելին →
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 13-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական փաթեթները: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի... ավելին →
Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման ուղղությամբ: 2013-ին Երևանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է... ավելին →
Հանձնարարվել է կրկնապատկել կանաչապատման ծավալները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքների ու նախորդ տարիներին ոլորտում գրանցած ձեռքբերումների կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանն, այդուամենայնիվ, ընդգծել է, որ 2014թ. պետք է կրկնապատկվեն կատարած աշխատանքների ծավալները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման... ավելին →
Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմենովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի,... ավելին →