Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ագարակի Շ/Կ Ագարակի մաքսատան կից սկզբնական կազմակերպության ժողովը

13.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի Շ/Կ Ագարակի մաքսատան կից սկզբնական կազմակերպության ժողովը:

Օրակարգում.

1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին
2.Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
4.Այլ հարցեր:


Առաջին հարցի շուրջ հանդես եկավ Ս/Կ նախագահ Խաչատուր Գևորգյանը՝ ներկայացնելով կատարած աշխատանքների հաշվետվություն:
ՀՀԿ Ագարակի մաքսատան կից սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Խաչատուր Գևորգյանը , իսկ տեղակալներ ընտրվեցին Տարոն Գրիգորյանն ու Արտուր Ստեփանյանը:


Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրվեցին Սամվել Միքայելյանը և Հարություն Ադամյանը:
Այլ հարցերի շուրջ քննարկվեց սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
 

← Վերադառնալ ցուցակին