Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, այստեղ ևս իրականացվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակում տվյալ տարածքներն ապահովվում են զրուցարաններով, նստարաններով, կահավորվում խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքերով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը... ավելին →
Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովում
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցության ԵՄ հարցերով պատասխանատու Մարկ Ֆերհայենի գլխավորությամբ: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորվեց երկկողմ հարաբերությունների ակտիվ եւ դինամիկ... ավելին →
Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր խնդիրները կատարում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Լատվիայի դեսպանի հետ
Հուլիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում եւ հույս հայտնեց, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին եւ Հայաստան-Լատվիա... ավելին →
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Հուլիսի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ պատգամավորներ Մնացական Մնացականյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հուլիսի 4-8-ը մասնակցել են Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կայացած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական՝ քառասուներորդ նիստի աշխատանքներին: Տիկին Եսայանը նշեց, որ յուրաքանչյուր տարի վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է 78 երկիր, որոնցից... ավելին →