Լուրեր
Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: « Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. « Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման: Հայաստանի Հանրապետությունում մարդու... ավելին →
30.06.2014
Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն: Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության և Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում և պետական շինարարության մեջ: Ձեր կյանքը և գործունեությունը Դուք ի սպաս եք դրել Հայրենիքի կերտման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ապահովման վեհ գործին: Դուք կանգնած եք եղել նոր Հայաստանի կերտման և... ավելին →
30.06.2014
«Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն եւ սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողովրդի շահը, Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին: Դուք մեկտեղել եք զինվորի ու նախագահի երդումը՝ գիտակցելով, որ երկրին անհրաժեշտ են իրական... ավելին →
Մեկնարկել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը
Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագրով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին այցելել է Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում բնակվող միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին: Ողջունելով... ավելին →
Տեղի է ունեցել ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը մասնակցել է ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարին: Համագումարին մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Նախքան համագումարի աշխատանքին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ համագումարից... ավելին →