Լուրեր

Տեղի է ունեցել Ավան Տ/Կ թիվ 45 ս/կ հաշվետու ընտրական ժողովը

18.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Ավան տարածքային կազմակերպության թիվ 45 սկզբնական կամակերպության հաշվետու ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակրպության 45 անդամ: Ժողովը վարում էր ս/կ նախագահ Մարգարիտա Հովհանիսյանը:
Ս/Կ նախագահ Մ. Հովհաննիսյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյան օրակարգը`

1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,

2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,

3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,

4. Այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում Մ. Հովհաննիսյանը ներկայացրեց ս/կ կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն :
Ս/Կ մասնակիցները առաջադրեցին որպես սկզբնական կազմակերպության նախագահ` Մ. Հովհաննիսյանի, տեղակալներ` Սուսաննա Մուրադյանի և Սուսաննա Եղիազարյանի թեկնածությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն:
Երրորդ հարցի շրջանակներում ժողովի մասնակիցները Մարգարիտա Հովահաննիսյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու:
Չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին