Լուրեր

ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

15.11.2016

ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և տարածքայինի խորհրդի անդամներ:

Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Աջափնյակ տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Արման Սահակյանը վերընտրվել է ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արտավազդ Սարգսյանն ու Արսեն Փոլադյանը՝ խորհրդի նախագահի տեղակալներ:

 

← Վերադառնալ ցուցակին