Լուրեր

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը02.10.2014

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆալուլտետի ուսանողները եւ դասախոսները: Պարոն Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրման 65-ամյակի եւ ֆակուլտետի... ավելին →

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները02.10.2014

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի... ավելին →

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը01.10.2014

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում` Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը եւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի եւ... ավելին →

Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն01.10.2014

Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և կարևորել գերատեսչության դերը հայապահպանության... ավելին →

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը30.09.2014

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը30.09.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

 Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` Հունաստանի նախագահի այցը Հայաստան նույնպես... ավելին →