Լուրեր

Երևանում բացվել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանը02.12.2013

Երևանում բացվել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանը

 Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր Երևանում մասնակցել են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացմանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հուշարձանի բացման կապակցությամբ ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ,... ավելին →

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ02.12.2013

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ

 ՀՀ վաչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումում02.12.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումում

 Սիրելի հյուրեր և գործընկերներ, ցանկանում եմ ողջունել ձեզ ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից, շնորհակալություն հայտնել, որ եկել եք միջտարածաշրջանային համաժողովին: Իհարկե, այս միջոցառման հատուկ կարևորությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում: Այս համաժողովը հատուկ բնույթ ունի: Այն նվիրված է այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսինն են մեր երկրի համագործակցության հեռանկարները ինտեգրացիոն միավորումների... ավելին →

Ազգային ժողովն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը02.12.2013

Ազգային ժողովն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը

Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Օրինաց երկիր կուսակցության համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է գրանցվել Լեւոն Մարտունի Դոխոլյանը եւ շնորհավորեց նորընտիր պատգամավորին: Նա ողջունեց նաեւ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովում գտնվող եւ նիստերի ընթացքին հետեւող Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսներին... ավելին →

Հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը30.11.2013

Հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպմանը, որում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: 21:20 հաշվով առավելության է հասել Հայաստանի երիտասարդական ընտրանին և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալներին: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը, որը եզրափակիչում հաղթանակ է տարել ռուսաստանցի երիտասարդ հանդբոլիստների նկատմամբ: «ՀՀ վարչապետի գավաթ»-ի... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր29.11.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր

 Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ հ. 2042 կրթահամալիր: Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն և պարսկերեն: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայում սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են: Դպրոցի տնօրեն, ՌԴ պատվավոր... ավելին →