Լուրեր

«Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես».Արմեն Աշոտյան

23.04.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .

 
«Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է:
 
Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում:
 
Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին:
 
Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ և ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը:
 
Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հացեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝
 
1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:
 
2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ:
 
Չեմ ուզում առաջ ընկնել և տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես…»:

← Վերադառնալ ցուցակին