Լուրեր

ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով28.11.2013

ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային Ժողովում քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները երկօրյա... ավելին →

Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր28.11.2013

Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Նա Հայաստան է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը: «Հայաստանն առանձնակի... ավելին →

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին28.11.2013

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ մասնակցեց Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցող ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին: Առավոտյան ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձան համալիր Պիսկարեւյան հուշահամալիրում, այնուհետեւ մասնակցեցին ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հեղինակած «Սխրանքի անմահությունը» գրքի շնորհանդեսին: ԱԺ պատվիրակության անդամ... ավելին →

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ28.11.2013

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրեց, որ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով  27.11.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով

 Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Տոնական... ավելին →

Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները կընդլայնեն համագործակցությունը Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների հետ  27.11.2013

Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները կընդլայնեն համագործակցությունը Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ: Ողջունելով Երևանից ժամանած գործընկերոջը՝ Վլադիսլավ Բազանչուկը մասնավորապես նշել է, որ, առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև դինամիկ զարգացող և տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները, առավել քան ամուր հիմք են ստեղծում քաղաքների վարչական... ավելին →