Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահի հետ05.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահի հետ

Դեկտեմբերի 4-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հնդկաստանի Հանրապետություն: Դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին ընդունեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին: «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Հայաստանի խորհրդարանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը Հնդկաստան կնպաստի մեր երկու երկրների ու ժողովուրդների դարերի խորքից եկող... ավելին →

Մայրաքաղաքում բացվել է <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցը  04.12.2013

Մայրաքաղաքում բացվել է <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցը

 Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում բացվել է համաշխարհային ճանաչում ունեցող <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցային ցանցին պատկանող <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցը: Նորակառույց հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Հյուրանոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, <<Ինտեռարմ-Մ>> ընկերության... ավելին →

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին  04.12.2013

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր... ավելին →

ՀՀԿ Շիրակի ՏԿ երիտասարդական կազմակերպության անդամների այցելությունը Գյումրու տուն-ինտերնատ 03.12.2013

ՀՀԿ Շիրակի ՏԿ երիտասարդական կազմակերպության անդամների այցելությունը Գյումրու տուն-ինտերնատ

 Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու տուն-ինտերնատում տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպել էին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, ՇՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը և <<Մարանաթա>> երգի և պարի համույթը: Պետության հոգածության ներքո ապրող ծերերը և հաշմանդամություն ունեցող անձինք զրկված լինելով մտերիմների հոգածությունից, առանձնահատուկ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին... ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ  03.12.2013

Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ առանձնակի կարևորելով Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ընդգծել է, որ այս տեսանկյունից հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրապես օրինակելի է: <<Երկու քաղաքների համատեղ ջանքերի շնորհիվ Երևանի և Սանկտ Պետերբուրգի հարաբերություններն այսօր գտնվում... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ  03.12.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստել է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաև ընդգծել, որ Երևանի և Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը: <<Մոսկվայի քաղաքապետի... ավելին →