Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ  03.12.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստել է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաև ընդգծել, որ Երևանի և Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը: <<Մոսկվայի քաղաքապետի... ավելին →

03.12.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի արտգործնախարարին

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցն էապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Նա գոհունակությամբ նշեց, որ հայ-իրաքյան հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ վերջին տարիների ընթացքում արձանագրվել է լուրջ առաջընթաց. գումարվել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստեր,... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը03.12.2013

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը

 Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն... ավելին →

Շարունակվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը03.12.2013

Շարունակվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «ՀՀ ՎԵրահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ նիստի աշխատանքին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին: Խորհրդարանը շարունակեց քննարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանի հեղինակած... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՄԻԱՑՅԱԼ ԽԱՉ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ02.12.2013

ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՄԻԱՑՅԱԼ ԽԱՉ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ.... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ02.12.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը,... ավելին →