Լուրեր

«Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա». Արմեն Աշոտյան

22.04.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր:
 
Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց "հեղափոխական" առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:
 
Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:
 
Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախեցնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ:
 
Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:
 
Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»:

← Վերադառնալ ցուցակին