Լուրեր

Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել՝ ապահովել պատշաճ սպասարկում  09.12.2013

Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել՝ ապահովել պատշաճ սպասարկում

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու և անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաև գիշերային ժամերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական... ավելին →

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը09.12.2013

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել է Երևանի Արշակունյաց պողոտայի 1 կմ 280 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների նախագիծը: ավելին →

ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը07.12.2013

ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն իրենց աշխատանքային շաբաթ օրը հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ... ավելին →

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին են ներկայացրել և նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը06.12.2013

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին են ներկայացրել և նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը

 Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառում06.12.2013

Տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառում

 Դեկտեմբերի 5-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան ու պատվավոր հյուրեր, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հոբելյանների կապակցությամբ՝... ավելին →

Երևանը պատրաստվում է Ամանորին  06.12.2013

Երևանը պատրաստվում է Ամանորին

 2014 թվականի ամանորյա տոնակատարություններին ընդառաջ` բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքը տոնականորեն զարդարելու աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնք, ինչպես հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով։ <<Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջի նախորդ տարվա մայր տոնածառին։ Մայր... ավելին →