Լուրեր

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը13.03.2014

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Մարտի 13-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական փաթեթները: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի... ավելին →

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին12.03.2014

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին

 Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման ուղղությամբ: 2013-ին Երևանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է... ավելին →

Հանձնարարվել է կրկնապատկել կանաչապատման ծավալները12.03.2014

Հանձնարարվել է կրկնապատկել կանաչապատման ծավալները

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքների ու նախորդ տարիներին ոլորտում գրանցած ձեռքբերումների կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանն, այդուամենայնիվ, ընդգծել է, որ 2014թ. պետք է կրկնապատկվեն կատարած աշխատանքների ծավալները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման... ավելին →

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը12.03.2014

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմենովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի,... ավելին →

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր12.03.2014

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետև քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը և դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն և գտնել լուծումներ: Զեկուցվել է... ավելին →

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը12.03.2014

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Մարտի 12-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Մինչ ընդհատված հարցի քննարկումը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ քառօրյա նիստի աշխատանքին են հետեւում Երեւանի համար 105 ավագ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները: Պարոն Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին նրանց: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել... ավելին →