Լուրեր

Երևանը պատրաստվում է Ամանորին  06.12.2013

Երևանը պատրաստվում է Ամանորին

 2014 թվականի ամանորյա տոնակատարություններին ընդառաջ` բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքը տոնականորեն զարդարելու աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնք, ինչպես հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով։ <<Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջի նախորդ տարվա մայր տոնածառին։ Մայր... ավելին →

Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը  06.12.2013

Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը

 Ամբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը։ Ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը 9մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունը՝ 1.5մ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այս հատվածում, Ալմաստ գործարանին հարող նախկին երկաթգծի կամրջի վերակառուցմամբ, ըստ էության, ստեղծվել է տրանսպորտային նոր հանգույց։ Կամրջի երկարությունը 66մ է, երթևեկելի մասի լայնությունը՝... ավելին →

Հայաստանի և Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր06.12.2013

Հայաստանի և Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Իր... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ06.12.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների... ավելին →

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին  05.12.2013

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

 Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։ Քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, որոնք ամփոփվել և ներկայացվել են <<Երևան քաղաքի... ավելին →

Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի05.12.2013

Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Նախորդ շաբաթ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ... ավելին →