Լուրեր

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում Հավատարմագրման որոշումները կկայացնի անկախ մարմինը19.03.2014

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում Հավատարմագրման որոշումները կկայացնի անկախ մարմինը

  ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների... ավելին →

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում «Երկրի վարչատնտեսական բաժանման բարեփոխման քննարկումը մտնում է ավարտական փուլ», - նշել է վարչապետ Տիգ19.03.2014

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում «Երկրի վարչատնտեսական բաժանման բարեփոխման քննարկումը մտնում է ավարտական փուլ», - նշել է վարչապետ Տիգ

 ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին: Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում և համայնքներում: Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը: Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք ՏԻՄ-երի հետագա տեղեկատվայնացումը կստեղծի Հայաստանի տեղական... ավելին →

Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը Աղքատության կրճատման ցուցանիշները խոսուն են19.03.2014

Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը Աղքատության կրճատման ցուցանիշները խոսուն են

 ՀՀ կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է գործում Հայաստանում աղքատության կրճատման վրա: «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին, - ասել է վարչապետը, - և մենք հունվարի 1-ից թոշակները բարձրացնելով 15 տոկոսով, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որ... ավելին →

Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին Պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը բազմակողմանիորեն քննարկվել է կառավարության նիստում19.03.2014

Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին Պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը բազմակողմանիորեն քննարկվել է կառավարության նիստում

 ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի, նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»: Կառավարության եզրակացության... ավելին →

«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել Առողջապահության նախարարության թիմը19.03.2014

«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել Առողջապահության նախարարության թիմը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ: Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը: «ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը... ավելին →

Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ19.03.2014

Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին... ավելին →