Լուրեր

«Հանգիստ նստեք տեղներդ եւ կերեք ձեր իսկ եփած ճաշը».Մարգարիտ Եսայան

08.04.2019

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր  Մարգարտիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Ես, որ գրելու, վերլուծելու, կարծիք հայտնելու խնդիր երբեք չեմ ունեցել, էս վերջին օրերի ֆեյքա-մանիպուլյացիաների, տրանսգենդերների եւ համատարած, մազոխիզմի անհաջող բեմականացման, «պոեզով»  երթեւեկելու , «քուչի բազար» թեմաների աղմուկի մեջ մի տեսակ մոլորվեցի, հարմար բառեր չգտա ասել այն, ինչ մտածում եմ եւ ինչի մասին մտահոգ եմ, տարօրինակ գարուն է ստացվում, համապատասխան բառերը նահանջում են, միակ ցանկությունս է, որ կարթնանամ եւ կհասկանամ, որ երազ էր, տհաճ երազ։ 

Ֆե՞յք եք ուզում բռնել, այսինքն, դուք՝ ձե՞զ, բռնեք, բռնվեք, մազոխիզմի մեջ խեղդվեք․․․Ուղիղ մեկ տարի առաջ ասացի, գրեցի, հարց տվեցի, կոչ արեցի՝ սանձեք ձեր ֆեյքերին, սանձեք այն կեղտոտ հայհոյանքների տարափը, որով հեղեղեցիք սոցիալական ցանցերը, կայքերի նյութերի տակ գրառումների գարշահոտը, այլանդակ նկարները, այդ ամբողջ կեղտը դուք բերեցիք ձեր քայլերով, ձեր ֆեյքերով, տրանսներով, աղանդներով, անհայրենիք էն ամեն ինչով, որով աղավաղեցիք քիչ թե շատ մաքուր մնացած ամեն ինչ, տղա ջան, մատդ-մատիդ չխփեցիր, հրեշտակի կեղծ դեմքով ասացիր , թե դու կապ չունես, յա, իրո՞ք, իսկ ո՞վ էր հրապարակներում մեր անձնական հեռաախոսների համարները տարածում, ով էր հրահանգում՝ զանգեք, սպառնացեք, պարտադրեք, եւ ովքեր էին զանգողները, հայհոյողները,դուք, ձեր ֆեյքերը, հսկա գործարան էիք աշխատեցնում, կեղտով լցրեցիք սոցցանցերը, մամուլի նյութերի տակի գրառումները,ամեն ինչ թաղեցիք կեղտի մեջ, հիմա ինքներդ եք էդ կեղտի մեջ, մեզ չի կպչի, ինձ չի կպչի, չկպավ, դա ձեր կեղտն էր եւ մնաց ու կմնա ձեր վրա, հիմա պայքարո՞ւմ եք, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող պետության անվտանգության ծառայությունը շատ ավելի կարեւոր գործեր ունի, մի շեղեք նրան, դուք ինքնամաքրվեք, եթե կստացվի,, շատ եմ կասկածում, թե կստացվի,ԱԱԾ-ին հանձնարարում եք, որ ինչ անի, թողեք գոնե այս կառույցը կարգին աշխատի, լուրջ աշխատի, զգույշ աշխատի, մտածված աշխատի․․․․․․ 
․․․ Իսկ դուք հանգիստ նստեք տեղներդ եւ կերեք ձեր իսկ եփած ճաշը․․․․․․»
 

← Վերադառնալ ցուցակին