Լուրեր

«Չի կարող 21-րդ դարը մերը լինել, քանի դեռ հասարակությունը բաժանում են սևերի և սպիտակների». Էդուարդ Շարմազանով

08.04.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«1990-ականների վերջին Հանրապետական կուսակցության առաջնորդ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր՝ 21-րդ դարը մերն է լինելու:

 
Նախօրեին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց՝ 21-րդ դարն արդեն մերն է:
 
Որպես մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը եղել է Սպարապետը, թույլ տվեք չհամաձայնել Փաշինյանի գնահատականի հետ:
 
1. Քանի դեռ Փաշինյանի իշխանությունը մեր հայրենիքը բաժանում է հին և նոր Հայաստանի, 21-րդ դարը՝ մերը լինելու մասին վաղ է հայտարարել:
 
2. Չի կարող 21-րդ դարը մերը լինել, քանի դեռ հասարակությունը բաժանում են սևերի և սպիտակների:
 
3. Քանի դեռ Արցախի հերոսները ձերբակալված են, և կոպտորեն խախտված է նրանց անմեղության կանխավարկածը:
 
4. Քանի դեռ ավանդական ու ազգային արժեքնրի հակաքարոզ է տեղի ունենում...Շուռնուխ, հարձակում վեհարանի վրա:
 
Եվ վերջապես, չի կարող 21-րդ դարը մերը լինել, իսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից տրանսգենդերների քարոզ հնչի, ու քայլող իշխանությունը դուխով լռի:
 
Չեմ կարծում, թե այսպիսի տխուր իրողության մասին է երազել Սպարապետը:
 
Հ.Գ. Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում գնահատականներ տալու համար:
Ինչու՞ է հիմա դուխով լռում: Մարդիկ ուզում են իմանալ Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին: 
Այո թե՞ ոչ:
 
Հ. Հ. Գ. Օտարերկրյա գործակալների անուններն էլ թող հրապարակի»:

← Վերադառնալ ցուցակին