Լուրեր

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագիր06.05.2014

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագիր

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։ «2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի կառուցումը։ Իսկ փողոցների հիմնանորոգման... ավելին →

Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին06.05.2014

Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը: Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. « Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի... ավելին →

Մայիսի 6-ին ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ06.05.2014

Մայիսի 6-ին ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ

 Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Գևորգ Ղազարյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Գագիկ Մկրտչյանը և Արտակ Հանիսյանը: ավելին →

 Մայիսի 6-ին ՀՀԿ Կենտրոն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ 25 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն06.05.2014

Մայիսի 6-ին ՀՀԿ Կենտրոն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ 25 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն

 Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կենտրոն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ 25 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Կենտրոն տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Ռուբեն Սադոյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արա Սադոյանը, Աշոտ Զալինյանը և Հակոբ Բեգլարյանը: ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 06.05.2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Մայիսի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց Թիան Չանչունի ջանքերը` խորացնելու եւ ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ կա չօգտագործված մեծ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին 06.05.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթելով` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները վերընթաց կապրեն եւ վստահեցրեց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, կաջակցի հայ-պորտուգալական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը: Փաստելով, ոոր... ավելին →