Լուրեր

Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

06.05.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը:
Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. «Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարության առաջիկա գործունեությունն ուղղվելու է տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, իսկ այդ նպատակով իրականացվելու են հստակ ծրագրեր:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը, վանական համալիրների վերակառուցման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին և այլ խնդիրների:

 

← Վերադառնալ ցուցակին