Լուրեր

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

06.05.2014

Մայիսի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:

Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց Թիան Չանչունի ջանքերը` խորացնելու եւ ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ կա չօգտագործված մեծ ներուժ միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Կողմերը կարեւորեցին նաեւ երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները ներկայացրին Չինաստան կատարած այցի տպավորությունները: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ փոխադարձ այցերը նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, քննարկեցին համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս:
 

← Վերադառնալ ցուցակին